Հեքեթոն

e-Logi Fest25-ի շրջանակում, ISTC Foundation-ի մասնագիտական աջակցության ներգրավմամբ, կազմակերպվել է ոլորտային Hackathon՝ նվիրված անօդաչու սարքերով (դրոններով) Last Mile Delivery լուծումներին՝ նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու թվային փոխակերպումը լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտներում։

Մասնակիցները ինտենսիվ աշխատել են ոլորտի ամենահրատապ 3 խնդիրների համար գործնական և կիրառելի լուծումներ մշակելու ուղղությամբ։
26 թիմ, 7 հաղթող, 5000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ։

Հաղթող նախագծերը ստացել են մենթորության և գործընկերային համագործակցության հնարավորություններ՝ ևս մեկ անգամ ընդգծելով երիտասարդության և տեխնոլոգիաների կարևոր դերը էլեկտրոնային առևտրի և լոգիստիկայի ապագայի ձևավորման գործում։