Հովանավորչություն և մարքեթինգ
eLogi Fest-ի ընթացքում ցուցահանդեսային տաղավարը ձեր բիզնեսի համար ամենաարդյունավետ միջոցներից է՝ մեկ վայրում անմիջական հասանելիություն ստանալու բազմաթիվ պոտենցիալ հաճախորդների։ Ցուցահանդեսից առավելագույն արդյունք ստանալու և մրցակիցներից առանձնանալու համար կարևոր է ապահովել ձեր տաղավարի գրագետ ներկայացումն ու տեսանելիությունը։
Ինչպե՞ս դա իրականացնել
Ընտրեք առաջարկվող հովանավորչական փաթեթներից մեկը կամ օգտվեք լրացուցիչ գովազդային հնարավորություններից։
ՀՈՎԱՆԱՎՈՐՉԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
Premium, Platinum, Gold, Summit հովանավորի կարգավիճակները տարբերակներ են, որոնց միջոցով կարող եք ներկայացնել և առաջխաղացնել ձեր բրենդը ցուցահանդեսի ընթացքում։
Փաթեթները ներառում են բացառիկ մարքեթինգային առավելություններ, որոնք հասանելի չեն մյուս մասնակից ընկերություններին։ Ընտրելով դրանցից որևէ մեկը՝ դուք ակնհայտորեն կառանձնանաք ցուցահանդեսի ընթացքում։
Այցելուները վստահաբար կհիշեն ձեր բրենդը նույնիսկ միջոցառումից հետո։
Լրացուցիչ գովազդային հնարավորություններ
Գովազդային ցուցադրություն էքսպո էկրաններին, կոմերցիոն ելույթ Summit-ի ընթացքում, ամբողջական B2B matchmaking-ի կազմակերպում կամ թռուցիկների տարածում ցուցահանդեսային տարածքում՝ ընտրությունը ձերն է։
Եղեք տեսանելի
Եղեք հիշվող
Տարբերվեք մրցակիցներից
Մենք խրախուսում ենք ակտիվորեն օգտվել ցուցահանդեսի գովազդային և առաջխաղացման ծրագրերից։