Ինչպես պատրաստվել ցուցահանդեսին
Ձեր տաղավարի դիզայնը պատրաստ է, գովազդային նյութերը տպագրված են, իսկ այցեքարտերը՝ հավաքվա՞ծ։ Հիանալի՛ է։
Հիմա մտածում եք՝ ինչպես դարձնել ձեր մասնակցությունը eLogiFest -ին ավելի տպավորիչ և առանձնացող, չէ՞։
Ստորև ներկայացնում ենք փորձված և արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն առավելագույնս օգտագործել ցուցահանդեսի հնարավորությունները։
ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ, ՇՈՒԿԱՅԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գիտե՞ք, որ վիճակագրորեն eLogiFest-ի այցելուների մինչև 45%-ը գալիս է ոլորտային նորույթներ բացահայտելու նպատակով։
Եթե նախատեսում եք հայկական շուկայում ներկայացնել նոր արտադրանք, նորարարական լուծում կամ տեխնոլոգիական նորություն, անպայման տեղեկացրեք մեզ։
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԵՐ
- կարևոր առևտրային կամ գործընկերային համաձայնագրի ստորագրում,
- հատուկ հյուրերի, հայտնի անձանց կամ ինֆլյուենսերների մասնակցություն,
- ընկերության տարեդարձ, բանկետ կամ կոկտեյլ երեկո,
- համերգներ, շոուներ, խաղարկություններ կամ մրցույթներ,
- նոր արտադրանքի կամ ծառայության ներկայացում,
- հատուկ առաջարկներ կամ զեղչեր, որոնք հասանելի են միայն ցուցահանդեսի ընթացքում,
- ձեր ընկերության ներկայացում հայտնի անձի, բլոգերի կամ բրենդային կերպարի միջոցով,
ապա տեղեկացրեք մեզ։
Մենք կօգնենք բարձրացնել ձեր միջոցառման տեսանելիությունը և կապահովենք դրա ակտիվ առաջխաղացումը մեր մարքեթինգային ալիքներով՝ ինչպես ցուցահանդեսից առաջ, այնպես էլ դրա ընթացքում։ Այսպիսով, ոլորտի ներկայացուցիչներն ու պոտենցիալ հաճախորդները նախապես կիմանան ձեր ակտիվությունների մասին, ինչը կմեծացնի ձեր տաղավարի նկատմամբ հետաքրքրությունը։ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Եթե դեռ հատուկ ակտիվություններ չեք ծրագրել, կարող եք օգտվել ստորև նշված գաղափարներից կամ կիրառել մեր պատրաստի մարքեթինգային գործիքները։
Առանձնացեք մրցակիցներից։
- Տեղադրեք eLogiFest-ի բանները ձեր կայքի header/footer հատվածներում և աշխատակիցների էլ. ստորագրություններում։
- Օգտագործեք ձեր սոցիալական մեդիայի ալիքները՝ տեղեկացնելու, որ մասնակցում եք eLogiFest-ին, և պարբերաբար հիշեցրեք դրա մասին։
- Ուղարկեք առանձին email արշավ ձեր առկա և պոտենցիալ հաճախորդների բազային՝ տեղեկացնելով, որ նրանք կարող են հանդիպել ձեզ ցուցահանդեսի ընթացքում։ Անպայման նշեք ձեր տաղավարի համարը։
- Պատրաստեք հատուկ առաջարկներ, որոնք հասանելի կլինեն միայն eLogi Fest-ի օրերին, և ներկայացրեք դրանք սոցիալական հարթակներում կամ email արշավներում։
- Տեղեկացրեք ձեր լսարանին, թե ինչ է նախատեսվում ձեր տաղավարում՝ ներկայացվող բրենդներ, հյուրեր, նոր ապրանքներ, ակտիվություններ և այլն։
- Տեղադրեք eLogi Fest-ի բանները կամ հայտարարությունը ձեր կորպորատիվ կայքում և կցեք այցելուների գրանցման հղումը՝ գրանցման գործընթացը հեշտացնելու համար։
- Կիսվեք eLogi Fest-ի համար պատրաստած բոլոր նյութերով մեր մարքեթինգային թիմի հետ։
Ուղարկեք մեզ ձեր տաղավարում ներկայացվելիք ապրանքների, պրեմիերաների, ակցիաների և այլ ակտիվությունների ցանկը։
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
Մենք պատրաստել ենք ուղեցույց, որը կօգնի առավել արդյունավետ օգտագործել սոցիալական մեդիայի հնարավորությունները՝ eLogiFest-ին ձեր մասնակցությունը առաջխաղացնելու համար։
Ահա ամենակարևոր քայլերը՝
- Օգտագործեք #elogifest հեշթեգը ձեր հրապարակումներում՝ տեսանելիությունը մեծացնելու համար։
- Մեկնաբանեք և ներգրավվեք eLogiFest-ի հետ կապված հրապարակումներում՝ նպաստելով միջոցառման տարածմանը։
- Օգտագործեք ցուցադրողների պորտալում հասանելի սոցիալական մեդիայի նյութերը՝ տաղավարի և տեղադրության տեղեկատվությամբ։
- Նախապես տեղադրեք առնվազն երեք տեղեկատվական հրապարակում ձեր մասնակցության մասին՝ ցանկալի է մեկ շաբաթ ընդմիջումով։
- Հետևեք #elogifest հեշթեգին՝ միջոցառման նորություններին և թարմացումներին տեղեկացված մնալու համար։
- Կիսվեք ցուցահանդեսի օրերի ընթացքում ձեր տպավորություններով և ընթացիկ ակտիվություններով։
Սոցիալական մեդիայի առաջխաղացման ամբողջական ուղեցույցը հասանելի է այստեղ